Իշխանություններին ծառայություն մատուցելու համա՞ր եք գեներալ-մայորի կոչում ստացել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հարց ուղղեցին լրագրողները՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Պետրոսյանին, որը հարցերն անպատասխան թողեց։
«Դուք էլ մասնակցել եք սահմանազատման աշխատանքներին, Կիրանցում բավականին ակտիվ էիք, առանց համարանիշների շրջում էինք: Հետո գեներալ-մայորի կոչում ստացաք: Ինչի՞ համար եք ստացել: Էստեղ ասում էիք՝ գնում էինք Կիրանց, Բերքաբեր։ Ո՞նց էիք գնում, զորքո՞վ։ Հետո ձեզ դուրս բերելու համար ոստիկանների և ժողովրդի միջև բախումներ էին լինում։ Դուք համարում եք, որ օրինակա՞ն գործընթացների եք մասնակցել»,- հետաքրքրվեցին լրագրողները, սակայն Պետրոսյանը հեռացավ՝ առանց պատասխանելու որեւէ հարցի:











