Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարությունների ժամ է: Հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվել է 15 պատգամավոր, որոնց առաջին հնգյակում են Տիգրան Աբրահամյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գառնիկ Դանիելյանը և Վահագն Ալեքսանյանը:
Նշենք, որ հայտարարությունների ժամն ավարտվում է բոլոր հայտարարությունները հնչեցնելուց հետո միայն: Յուրաքանչյուր հայտարարության համար նախատեսվում է երեք րոպե:











