Վրաստանի գեղատեսիլ ու պատմական հուշարձաններով հարուստ շրջաններից մեկում՝ Սամեգրելոյում է տեղի ունեցել Toyota camry-ի նոր մոդելի հարավ-կովկասյան շնորհանդեսը։
1982 թվականից գին-որակ համադրությամբ համաշխարհային շուկան նվաճած ու մինչև այսօր 21 միլիոն camry վաճառած Toyota ընկերությունը վստահեցնում է, որ նոր մոդելում պահպանել են նախկինների բոլոր լավագույն կողմերն ու ավելացրել բազմաթիվ նորամուծություններ։
Ավանդույթի համաձայն առաջինը նոր camry-ն փորձարկել են հայ և վրացի լրագրողները, նաև ավտոբլոգերները։
Էլեգանտ, հուսալի, գերհարմարավետ ու սպորտային․ նոր սերնդի camry-ն ստեղծվել է հենց այս գաղափարախոսության վրա։ 2,5 լիտր տարողությամբ բենզինային շարժիչ, 202 ձիաուժ. 2 կարևոր, բայց ոչ ամբողջական տվյալ նոր camry-ի առավելությունները հասկանալու համար։
Թեստ-դրայվի ընթացքում ընտրվել էր երեք միջավայր՝ քաղաքային երթևեկություն Զուգդիդիի փողոցներով, գյուղական ճանապարհներ և երթուղի դեպի աշխարհում ամենաբարձրադիրներից մեկը համարվող Էնգուրի ՀԷԿ։ Նրբաոճ դիզայնով ու կատարելագործված տեխնոլոգիաներով ութերորդ սերնդի camry-ն հեշտությամբ անցավ բոլոր ճանապարհները։
Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը։ Նոր սերնդի համակարգերը կանխում են բախման վտանգը, զգուշացնում են խոչընդոտների ու խաչմերուկների մասին՝ դանդաղեցնելով մեքենայի շարժը, իսկ հրատապ կանգառի ժամանակ՝ կանգնեցնում մեքենան։ Ինտերակտիվ բազմաֆունկցիոնալ ղեկը մեքենայի կառավարումը դարձնում է խիստ հարմարավետ ու հաճելի՝ մեկ հպումով։
Camry-ի 2024-ի լուսարձակներն ունեն ավելի բարակ, ժամանակակից պրոֆիլ և սահուն լրացնում են առաջնամասի էլեգանտ տեսքը։ Նոր մոդելը նախորդից 35 միլիմետրով երկար է։ Սրահի հիմնական չափերը չեն փոխվել, սակայն նոր ինտերիերն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Օգտագործվել են պրեմիմում կարգի նյութեր։ Կենտրոնական մոնիտորն ավելի ցածր՝ հարմարավետ դիրք ունի։ 4 համայնապատկերային տեսախցիկների շնորհիվ վարորդն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը՝ 360 աստիճանով։
Սրահի ընդարձակությունը, հարմարավետությունը և բազմաթիվ ժամանակակից ֆունկցիոնալ լուծումները համարվում են նոր մոդելի հաղթաթուղթը։ Էլեկտրական կարգավորմամբ ու հիշողության տարբերակով էրգոնոմիկ նոր նստատեղերն ունեն նաև գոտկատեղի լրացուցիչ հենարան, ինչը կանխում է հոգնելու հավանականությունը նույնիսկ երկար ճանապարհին։
Նրբաճաշակ camry-ն նաև համալրված է նոր ձայնային օգնականով: Ցանկացած հարցման համար վարորդն ընդամենը պետք է ասի «ողջույն Տոյոտա»` առանց ճանապարհից շեղվելու։
Նոր սերնդի toyota camry-ն հայաստանցի հաճախորդներին արդեն իսկ հասանելի է «Տոյոտա Երևան»-ի վաճառասրահում։











