Այդպիսի իշխանություն չկա, որ իր քաղաքական միավորով  լրացնի բոլոր աշխատատեղերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն արդեն երկար ժամանակ չի կարողանում արդարադատության նախարարի թեկնածու ընտրել իր կազմից:

«Ես կարծում եմ՝ հիմա արդեն բաց կլինի, իհարկե, պետք է ավելի լայն ընտրություն կատարվի, ոչ թե միայն քաղաքական միավորի շրջանակներում: Նաեւ պետք է ընտրություն կատարվի քաղաքական միավորից դուրս, որովհետեւ սա Հայաստանն է, սա բոլորիս պետությունն է: Քաղաքական միավորը կարող է քաղաքական գիծը տանել, իսկ  աշխտանքները կարող են տանել Հայաստանի ցանկացած քաղաքացի, որն աշխատանքի իրավունք ունի»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս հայտարարեց, որ պետք է վերանայեն իրենց որոշումը եւ արդարադատության նախարարի թեկնածուներ փնտրեն նաեւ ՔՊ-ից դուրս: