Քիչ անց Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստից առաջ ԱԺ աշխատակիցները մաքրում են դահլիճը, մասնավորապես, սեղանների վրայից հավաքում են ջրի շշերը:

Նշենք, որ այսօրվա կառավարության հետ հարցուպատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի հանդիպումներին: