Պարգեւավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 տոկոսը, բայց 2025-ին ընդհանուր պարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հարցին՝ ինքն ի՞նչ աշխատանք է կատարել կամ կատարում, որ ամեն ամիս Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ 1,5 մլն դրամ պարգեւավճար է ստանում, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են: Ես ավելի քիչ եմ ստանում»: