Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու:

Նա  անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով,  որ այս պահին խաղաղության պայմանագրի տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ. «Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»,- ասաց Հարությունյանը: