Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱԺ լսումների ժամանակ, երբ պատգամավորը եւ Քննչական կոմիտեի  նախագահը այնպիսի թեմաներով են առնչվել մեկը մյուսի նկատմամբ, որը չի կարող քննության առարկա չլինել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Կարծում եմ՝ մեր ներքին լսումների հիմնական հարցերից մեկը լինելու է դա»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, որ ՔՊ-ում կան թեւեր, մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի ձեւ, Ալեն Սիմոնյանի թեւ, նա ասաց. «Անդրանիկ Քոչարյանի թեւը այստեղ դահլիճում է,  դա թեւ չի, դա պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներն են, որոնց հետ մենք ներդաշնակ աշխատում ենք; Որեւէ խնդիր չկա: Ի՞նչ թեւեր, երբ որ թեւեր առաջանան, մեր պետությունը շատ լուրջ մտածելու, մտահոգվելու տեղիք պետք է ունենա»: