Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ նոյեմբերի 1-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Այսօրվա քննարկումների նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների եկամուտներն ու ծախսերը.

Հարկային եւ մաքսային քաղաքականություն,

Արդյունաբերություն,

Էներգետիկա եւ բնական պաշարներ,տրանսպորտ եւ կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, մրցակցության պաշտպանություն,

Քաղաքաշինություն եւ անշարժ գույքի կադաստրի ոլորտ:

Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ ռուստամ Բադասյանը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: