Երևանի համար օրինակելի քաղաքաշինական նախագիծ է հավակնում դառնալ Լույսեր բնակելի համալիրը, որը պաշտոնապես բացել է դռները բնակիչների առջև։
2019 թվականին մի քանի գործարար միավորվեցին ու որոշեցին երազանքը դարձնել իրականություն։ Ստեղծել եզակի բնակելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված է բնակիչների հարմարավետության համար։ Այդպես հիմնադրվեց «Լույսեր» ընկերությունը։ 2020-ին, չնայած համավարակի և պատերազմի առաջացրած բարդություններին, սկսվեց համալիրի շինարարությունը։ Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի ու Դ և Ս Քոնսթրաքշեն ընկերության համատեղ ջանքերով, 4 տարում կառուցվեց 12 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բացառիկ համալիրը, որը սահմանում է բնակության նոր չափանիշներ, միաժամանակ, վերականգնելում հին ավանդույթները։
Քաղաքում, բայց բնության գրկում գտնվելու հնարավորություն է ստեղծել Լուսերը։ Չորս բարձրահարկերը շրջապատված են մոտ մեկ հեկտար կանաչապատ բակերով։ Հատուկ մշակված դենդրոնախագծի շնորհիվ ստեղծվել է յուրահատուկ միկրոկլիմա։ Հաշվի առնելով Երևանի կլիման ընտրվել է 9 ծառատեսակ, տնկվել է 140 ծառ, 1 500 թուփ ու բույս։ Բնակարանների պատշգամբներում տեղադրվել են շուրջ 1200 հատ ծաղկաման, որտեղ հետագայում բնակիչների կողմից տնկվող բույսերը կյանք կհաղորդեն մշակված «շենք-այգիներ» կոնցեպտին։

Նախագծողների համար առաջնահերթություններից մեկն է է եղել շենքերի էսթետիկ արտաքին տեսքի պահպանությունը։ Օդորակիչների և ջեռուցման սարքերի բլոկների համար նախատեսված պահոցները թաքցնում են դրանք։
Լույսեր-ի 4 շենքերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ջերմամեկուսիչ պատերի և ալյումինե պրոֆիլներով էներգախնայող ապակիների շնորհիվ դրանք ստացել են էներգաարդյունավետության բարձր դաս։ Լուծվել է նաև ավտոկայանատեղիների հարցը։ 450 մեքենայի համար կա ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի։
Շենքերը կառուցվել են հաշվի առնելով սահմանափակ շարժունակություն ունեցող բնակիչների կարիքները․ ապահովված են թեքահարթակներով և զրոյական մակարդակի մուտքերով: Իսկ խաղադաշտերն ու սպորտային հրապարակներն իդեալական պայմաններ են ստեղծում առողջ ապրելակերպի ու մարզասերների համար։ Տարբեր տարիքային խմբերի երեխաների համար կան հինգ խաղահրապարակներ։ Ջրային գոտիները, հանգստի տարածքները և զրուցարանները ստեղծում են հաճելի մթնոլորտ հանգստի և շփման համար։
«Լույսեր»-ը Հայաստանում առաջին կառուցապատող ընկերությունն է, որը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր: Դրանք ցուցակվել են ֆոնդային բորսայում և մի քանի անգամ վերաթողարկվել։ Ընկերությունն աշխատում է թափանցիկ։ Շինարարության ամբողջ ընթացքում luyser.am կայքում պարբերաբար հրապարակվել են լուսանկարները և բնակիչներին ուղարկված ամսական հաշվետվությունները։ Ընկերությունը նաև շարունակում է կանոնավոր կերպով իր կայքում հրապարակել ֆինանսական հաշվետվությունները։

Լույսեր համալիրի 430 բնակարանների մեծ մասն արդեն վաճառված է։ Մնացել է ընդամենը 40 բնակարան։
Ի դեպ, Լույսերը պատրաստվում է նոր նախագծի մեկնարկին։ Շուտով համալիրի հարևանությամբ կսկսվի «Լույսեր» բիզնես կենտրոնի շինարարությունը։ 11 հարկանի շենքը կդառնա բիզնեսի և ժամանցի եզակի կենտրոն՝ ներառելով ժամանակակից գրասենյակներ, մարզասրահ, ֆուտբոլի դաշտ, պոլիկլինիկա, ռեստորաններ և կոնֆերանս սրահներ։











