Այն, որ ընդդիմությունը իսկապես ունի բացթողումներ, որևէ մեկը չի կարող հերքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ առնվազն այս պահին ընդդիմության մեջ շարժ չկան, գործընթացներ չկան:
«Ամենեւին կարեւոր չէ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը անպայման հաջորդ ընտրություններից հետո լինի ԱԺ-ում։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որպեսզի այսօրվա ընդդիմությունը լինի իշխանություն։ Եթե այսօրվա ընդդիմությունը պատրաստվում է գնալ ապագա արտահերթ ԱԺ ընտրություններին ընդդիմություն լինելու ցանկությամբ, դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերարտադրվի այս իշխանությունը։
Բայց եթե այսօրվա ընդդիմությունը գնալու է ընտրությունների, որպեսզի ինքը դառնա իշխանություն և ի վերջո փրկի մեր հայրենիքը, դա բոլորովին այլ բան է: Եթե այս մարդկանցից մենք չենք ազատվելու, դա նշանակում է, որ մենք պարզապես ևս առաջիկա հինգ տարվա ընթացքում համաձայնելու ենք, որպեսզի իրենք քայլ առ քայլ կազմալուծեն մեր պետությունը»:











