Շատ եմ լսել այս երկու օրերին, որ մարդիկ ասում են՝ Փաշինյանը պաշտոնյաներին մատաղ արեց. համաձայն եմ, բայց թույլ տվեք ավելացնեմ, որ դժվար թե այդ մատաղը ընդունելի լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«2018-ից գոռում են, որ կոռուպցիա, հովանավորչություն այլևս չկա այս երկրում չկա, էլ կոռուպցիան ու հովանավորչությունը ո՞նց է լինում, երբ ինքնավար, անկախ մարմինների ղեկավարներին, գործադիր իշխանությունից հրամայել են, SMS են գրել, ասել են՝ դիմում գրեք, գնացեք։ Այսինքն, եթե կա իշխանությունը զավթած խմբակի գլխի հովանավորչությունը, ապա դու պաշտոնյա ես, չկա հովանավորչությունը, ապա դու պաշտոնյա չես, անկախ իրավական, օրենսդրական երաշխիքներից: Երրորդ ԲԴԽ նախագահն է, որ գնում է SMS-ով, զանգով կարևոր չի: Մեկն անսպասելի հիվանդացավ, երկրորդի վզին ծանր բան էին դրել, չկարողացավ այդ ծանրության տակից դուրս գա, երրորդի Coming Out-ը ըստ արժանվույն չգնահատվեց, նեղացած վիճակով գնաց,
Էլ չեմ խոսում պատգամավորներին դիմում գրել պարտադրելու մասին, դա քրեորեն պատժելի արարք է: Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում էին հիմնավորել, որ Հայաստանում իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքի ինչ-որ երևութական պահպանություն կա, հիմա ակնհայտ է, որ այդ պահպանությունը չկա:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ ինքն ընդամենը խնդրել է հրաժարական տալ, Աննա Մկրտչյանն ասաց. «Գործադիր իշխանությունն իրավունք չունի խորհուրդ տալ դատական իշխանությանը և անկախ պետական մարմիններին։ Ես ամենևին չեմ ուզում շեշտադրում անել «պարտադրանք» բառի վրա, իրենք թող իրար մեջ հասկանան՝ ով ում ծառայեց, ում ծառայությունը ինչքան գնահատվեց և թող իրենք մտածեն, որ Նիկոլի սափրած մորուքի մազի արժեքը ունեն: Տիկտոկով նշանակվեցին ու մի գիշերվա մեջ Տիկտոկով գնացին:
Անդրադառնալով հավանականությանը, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները կարող են համալրել ընդդիմության շարքերը, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն ասաց, որ դա անթույլատրելի է. «Որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանի օգտագործված և շպրտած տարբեր սուբյեկտներ փորձում են նոր կերպ տեղավորվել քաղաքական իրողությունների մեջ, այս ամենը դիտարկելով իբր թե քաղաքական գործընթացներ, դա սպանում է իրական պայքարը։ Չի կարող դհոլշի Արթուր Դավթյանը, որը հլու հնազանդ ծառայել է Նիկոլին, կարել է բազմաթիվ քաղաքական գործեր, մինչպատերազմյան ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում փորձել է անել ամեն ինչ, որպեսզի այդ իշխանազավթած համակարգը հլու հնազանդ ծառայի Նիկոլին, այս մարդը չի կարող գալ և ընդդիմություն լինել: Կան շատ կոնկրետ բարոյական մարդկային և հասարակական կանոններ, որոնց պետք է ենթարկվել։ Այսինքն ինքը ընդունե՞լ է իր սխալը, թե՞ չէ։ Օրինակ, Արթուր Դավթյանը այդ դհոլչին պատասխանել է հարցին, որ ինքը 2018-ին եկավ խորհրդարան և հանրապետական պատգամավորներից խնդրում էր ակնհայտ հանցագործություն գործած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավվելու և զրկել անձեռնմխելիությունից:
Այդ ո՞նց եղավ, որ մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանի ակնհայտ հանցավոր վարքագիծը ուղղվեց, թե՞ ինքը ուրացավ իր արժանապատվությունը և՛ մարդկային, և՛ մասնագիտական: Հիմա գա ի՞նչ անի ընդդիմության շարքերում, գա այստե՞ղ էլ ուրանա իր արժանապատվությունը, այստե՞ղ էլ փորձի խառնակչություն անել»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:
Նրա համոզմամբ, ընդդիմությունը չի հաջողում, որովհետև հետևողականությունը չկա այս մարդկանց նկատմամբ. «Այսինքն մարդ, ով որ Նիկոլին ծառայել է հանգիստ, հիմա եկել է այստեղ, ասում է. «Դե այնտեղ ավարտվեց, ինձ այնտեղ շպրտեցին, հիմա կարո՞ղ է դուք ինձ ընդունեք»: Ոչ, որովհետև սա պայքար է դավաճան Նիկոլի դեմ: Դուք խոսե՞լ եք դավաճան Նիկոլի մասին։ Թե՞ հիշեցիք, որ Նիկոլը դավաճան է այն ժամանակ, երբ որ այլևս ձեր ասած ՊԵԿ-ում չեք, դատախազությունում չեք:











