ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել առաջիկա հարցազրույցից, որը եթեր կհեռարձակվի 22:10-ին: Նա ասել է, որ մեր օրենսդրությամբ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. «Բայց հիմա ինչ անեմ, ես հարցը տանում եմ փակուղի, թե ուզում եմ լուծում առաջարկեմ: Ես ամենայն հարգանքով այդ հարցը լուծելու եմ կացնային ձեւով»:
Նա նաեւ ասել է, որ . «Այսօր գտնվում եմ մի կարգավիճակում, երբ պարտավոր եմ ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Եթե դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»։











