Ո՞նց կարելի է, ասենք, մենք ազգովի հիմա դրել ենք այդ հիմարությունը քննարկում ենք, ես կարծում եմ, դա ուղղակի զավեշտ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում ;րագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արշվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով նշել էր, որ երբ մենք օգտագործում ենք «Արեւմտյան Հայաստան» արտահայտությունը, դրանով մենք գրգռում ենք թուրքերին:
«Սա աբսուրդ է: Ես չգիտեմ ինչու է այդպես անում, բայց հիմարությունը չեմ ուզում քննարկել։ Հրաժարվում եմ, մերժում եմ նման բառապաշարի քննարկումը առհասարակ, որովհետև ցանկացած քննարկում նաև առիթ է տալիս դրսի համար, որ իրենք ինչ-որ պատկերացում կամ գործողություններ ձեռնարկեն մեր հասարակության նկատմամբ։
Եթե մեկը հիմար է, չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պիտի հիմարաբար սկսի քննարկել այդ հիմարությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր X-ի էջում գրել էր, որ Արևմտյան Ադրբեջան միայն Իրանում կա նահանգի տեսքով, Արծվիկ Մինասյանն ասաց. «Տեսեք, դուք շարունակում եք քննարկել, իմ հորդորը ձեզ էլ չանցավ, չեմ պատասխանում։ Լավ է արել Ֆրանսիայի դեսպանը, բայց չեմ պատասխանում»:











