Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, և դա արտացոլում է Հայաստանի ղեկավարության ներկայիս քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Սա անկախ, ինքնիշխան պետության որոշում է, որի վրա որևէ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ Սակայն, մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը։
Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։
Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ խորհրդի նիստում նույնպես քննարկվել է»,- նշել է Թասմագամբետովը։
Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է ՀԱՊԿ խորհրդի նիստում. Գլխավոր քարտուղար
Թեմա











