Փաշինյանի սանիկը չեմ, բարեկամական կապեր վարչապետի հետ չունեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հարցին, թե ինչով է արժանացել այս պաշտոնին, Խուդաթյանը ասաց, որ հարցը պետք է ուղղվի կառավարության ղեկավարին:
«Ես պետական համակարգում աշխատում եմ 2018 թվականից եւ այս ամբողջ ըտնթացքում փորձել եմ առավելագույնը անել՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար: Սկզբից Արմավիր քաղաքում, հետո Արմավիր խոշորացված համայնքում, հետո նաեւ Արմավիրի մարզպետի աշխատակազմում: Ես աթոռին կառչած կարգավիճակ չունեմ, ինչքան ինձ տրվի հնարավորություն, այդքան կաշխատեմ»,-ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չունի, որ sms-ով պաշտոնանկության «խնդրանք» կստանա, Խուդաթյանը հորդորեց իրեն ՏԿԵ գործունեության հետ կապված հարցեր տալ:
Մանրամասները՝ տեսանյութում:











