Հայաստանի ներքին գործերի նախարարությունն աշխատում է Հայաստանի օրենսդրության հիման վրա և Հայաստանի շահերից ելնելով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ՆԳՆ աշխատանքը վերահսկվելու է Արեւմուտքի կողմից։

Նա վստահեցրեց, որ ներքին գործերի նախարարը նույնպես աշխատում է Հայաստանի օրենսդրության հիման վրա և Հայաստանի շահերից ելնելով։

Ղազարյանն ասաց, որ շարունակելու է աշխատել միգրացիայի, հանրային ծառայությունների և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերի վրա։

Նրա խոսքով, պահպանվում են այն ռազմավարական ուղղությունները, որոնք նախանշվել են հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք հանրությանը ծառայությունների մատուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- հավելեց պաշտոնյան։