Այսօր աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդները այս պահին հանդիպում են «Երեւանի ավտոբուս» ընկերության տնօրենի հետ: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամների, պատգամավորների ու լրագրողների համար մուտքը փակ է: Ներսում են նաև ավագանու ՔՊ-ական անդամները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են շուրջ 2 տասնյակ վարորդներ:











