Մոսկվայի Մանեժնայա հրապարակում իշխանական կուսակցության կողմնակիցների հանրահավաքին մասնակցելու համար վճարել են: Ցանցում տեղադրված հոլովակում երեւում է, թե ինչպես են անծանոթ անձինք Հեղափոխության հրապարակում տետրերում նշում այն քաղաքացիներին, որոնք կտրոններ են ներկայացնում ակցիային մասնակցելու համար:
Տեսախցիկը չի արձանագրել գումար տալու պահը, սակայն հանրահավաքի մասնակիցները խոստովանել են, որ իրենց գումար են խոստացել: Օտարերկրյա լրագրողուհին նաեւ պատմել է, թե իրեն սխալմամբ մի աղջիկ է մոտեցել եւ հարցրել` արդյոք ինքն է գումար տալիս:
«Համակարգողները», նկատելով նկարահանումը, փորձել են խլել լուսանկարչական սարքը: Թոշակի տարիքի կինը լեզու, ապա երեք մատի կոմբինացիա է ցույց տվել, իսկ եմկ այլ կին հավաստիացրել է, թե այդ մարդիկ մատուցողներ են, որ աշխատանք են փնտրում:
Իրավաբան Անատոլի Մանոխինը պատմել է, թե ուսանողներն իրեն ասել են, որ ինչ-որ մեկին 300 ռուբլի են տվել, մյուսները մինչեւ 900 ռուբլու մասին են պատմել:
Ուսանողներին նաեւ պարտադրմամբ են քշել Մանեժնայա հրապարակ: Ուսանող Էդիկը The New York Times-ին ասել է, որ իրենց բուհում հատուկ չեղյալ են հայտարարել պարապմունքները, որ բերեն հանրահավաքի: Մամուլն արդեն ակցիան անվանել է «գաստարբայտերների հանրահավաք», քանի որ Պուտինին «աջակցելու» էին եկել տաջիկների խմբեր, ու հաստատ ոչ սրըի կանչով, գրում է NEWSru.com-ը:











