Ավելի շատ փորձում են Նիկոլ Փաշինյանից նեգատիվը տանել դեպի այլ տեղ, օրինակ Աննա Հակոբյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում Աննա Հակոբյանը, ով ամեն օր բազմաթիվ տեսանյութեր է տարածում:

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Աննա Հակոբյանին պատրաստում են որպես Նիկոլ Փաշինյանի փոխարինող, նա արձագանքեց. «Դա բլեֆ է, ես դրան չեմ հավատում: Աննա Հակոբյանի վարկանիշը ավելի ցածր է Նիկոլ Փաշինյանի վարկանիշից, ընդ որում շատ-շատ ավելի ցածր և և հակառեյտինգը շատ ավելի բարձր է, քան անգամ Նիկոլ Փաշինյանինը։ Չեմ հավատում, որ իրենք չունեն այդ տվյալները և ես չեմ համարում իրենց հիմար, որ այդքանը իմանալով փորձեն գնալ հակառակ ուղղությամբ»:

Քոչարյանի խոսքով, այսօր իշխանությունը չունի էլեկտորատ, ունի ոստիկանություն և ունի ֆրակցիա. «Սրանցից ցանկացածի անհնազանդությունը կարող է բերել լուրջ հետևանքների իրենց համար»: