Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցական կարգապահությունը խախտելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով խմբակցությունից եւ կուսակցութունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին Ալեքսանյանն ասաց. «Չի կարելի ԱԺ պատգամավոր լինելով իջնել այն մակարդակի, որ դառնաս ինչ-որ նողկալի խոսափող կամ արտահոսքի ընդամենը չփակված անցք: Չի կարելի լինել պատգամավոր և աշխատել ինչ-որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր, որը պատկանում է բոլորիս հայտնի ուժերի»:

Հիշեցնենք, որ այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ։

Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝  հայտնելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: