Ֆիլիպիններում Washi տրոպիկական փոթորկի եւ դրան հաջորդած հեղեղումների զոհերի թիվը հասել է 180-ի, 400-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր 143 զոհերի մասին:
Փրկարարների ղեկավար Բենիտո Ռամոսի տվյալներով` Ֆիլիպինների հարավում տարերքի զոհերի թիվը դեռ կարող է աճել, տեղեկացնում է AFP-ն:
Ամեն տարի անձրեւների տարեշրջանին` հունիսից մինչեւ դեկտեմբեր, Ֆիլիպիններում գրեթե 20 փոթորիկ եւ թայֆուն է տեղի ունենում, որոնք հաճախ ջրհեղեղների պատճառ են դառնում:
Զոհերի թվով ռեկորդակիր է եղել 1991թ. տեղի ունեցած տարերքը, որը ֆիլիպինյան Լեյտե կղզու 6 հազար բնակչի կյանք է խլել:











