Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա փոխգործակցությունը եվրասիական ինտեգրման շրջանակում, ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն իրական օգուտներ է բերում երկու երկրներին եւ երկու երկրների ժողովուրդներին։ «Մենք մեր հայ գործընկերների հետ միասին պատրաստ ենք ամեն կերպ շարունակել զարգացնել այն գործընթացները, որոնք շատ հաջող ընթանում են ԵԱՏՄ շրջանակում»,- ավելացրել է դիվանագետը։