Խաղաղության գործընթացը շատ լավ միջոց է գերիների հարցը լուծելու համար, բայց նաև դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը։ Այդ մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հնարավոր բոլոր դիվանագիտական գործիքակազմն օգտագործվում է դրա համար, ժամկետներն անկախ են, մենք կարծում ենք, որ գերիները հիմա պետք է վերադարձվեն»,-հավելեց Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել էր, թե այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, և որ ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի: