Մի հատ խանութ կա, մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են ընտրատեղամաս. մի հոգի չէ, երկու հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են տեղամաս. դա ի՞նչ է նշանակում: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը:
«Կարո՞ղ է՝ մտնում են երշիկ վերցնելու, բայց երշիկ ձեռքերին չկա, ոչ էլ հաց կա: Բա ի՞նչ պահ է, որ մարդիկ մտնում ու գնում են»,-ասաց նա:
Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական եղբոր ազդեցությունը զգում են. «Քաղաքում լուրեր են պտտվում, որ մարդկանց տանում են, զգաստացնում են»:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։











