Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Մալագային»: Արքայական ակումբը մրցակցի խաղադաշտում հաղթեց 72-րդ րոպեին «Մալագայի» դարպասապահի բաց թողած զավեշտալի գոլի շնորհիվ: Աչքի ընկավ Քարիմ Բենզեման:

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3:2 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Մոուրինյոյի թիմը կսպասի «Բարսելոնային», որը հունվարի 12-ին պատասխան հանդիպումը կանցկացնի «Օսասունայի» հետ: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 4:0 հաշվով: