Բլյու Այվի Քերթերը (Blue Ivy Carter), ով ծնվել է հունվարի 7-ին, հիթ շքերթում հանդես է գալիս որպես Jay-Z-ի Glory երգի կատարողներից մեկը: Ռեփերը ոչ միայն ներկայացրել է իր դստեր այդ կատարումը, այլեւ օգտագործել է նրա լացի ձայնը իր ստեղծագործությունում: Jay-Z-ի երգի կատարողների շարքում նրա դուստրը ներկայացված է որպես B.I.C:
Այդպիսով, աղջիկը դարձել է ամենաերիտասարդ կատարողը, ով հայտնվել է Billboard-ի չարտում, ասված է հրատարակչության կայքում: В R`n`B եւ հիփ-հոփ երգը զբաղեցրել է 74-րդ տեղը: Ամբողջ ցուցակը կհրապարակվի հունվարի 12-ին:
Jay-Z-ին միակ երաժիշտը չէ, ով օգտագործել է երեխայի լացի ձայնը իր երգում: Ավելի վաղ Սթիվի Ուանդերը օգտագործել է իր աղջկա լացի ձայնը Isn`t She Lovely երգում, գրում է Lenta.ru-ն:











