Չինաստանում վիրահատել են սիամական զույգ քույրերին, որոնց մոտ սերտաճում էր եղել կրծքավանդակի եւ փորի շրջանում:

Բարդ վիրահատությունը տեղի է ունեցել հունվար 11-ին Հունան նահանգում`Չանշա մանկական հիվանդանոցում: Վիրահատությունը անց են կացրել ավելի քան քսան բժիշկներ, Չինաստանի լավագույն վիրաբուժներն ու անեստեզիոլոգները:

Թեեւ վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել, բժիշկները չեն բացառում, որ երեխաները կարող են մահանալ, քանի որ վարակի հավանականությունը շատ մեծ է: Ավելի բարդ ու վտանգավոր կլինեն հետվիրահատական յոթ օրերը:

Նոյեմբերի վերջին ծնված աղջիկ երկվորյակները ունեն նաեւ սրտի բնածին արատ:

Ներկայումս երեխաների դրությունը կայուն է, նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: