Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի եւ մոմ վառել։

Հատկանշական է, որ Փաշինյանին ոչ մի հոգեւորական չի դիմավորել։ Նշենք, որ Պոլսո պատրիարքարանի հոգեւորականները չեն մասնակցել նաեւ Փաշինյանի հանդիպմանը Թուրքիայի հայության հետ։

Հիշեցնենք, որ քիչ անց Ստամբուլում կմեկնարկի Էրդողան–Փաշինյան հանդիպումը։