Էս մարդը պետություն հասկացողությունը իր սովորական խաղալիքն է դարձրել, իր համար պետությունը դարձել է լրագրողի հոդվածի  word ֆայլ, որ երբ ուզենաս, ինչ-որ մի հատված ուղղակի կջնջի, առանց մտածելու, որ էդ արդեն կարդացել են, մարդիկ լսել են քեզնից էդ ամեն ինչը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու «Հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Չէ, ինքը ասում է՝ ես ջնջել եմ, էդ գոյություն չի ունեցել։ Իր մորուքն էլ ինքը դրա համար է  թրաշել, որպեսզի մարդկանց ներշնչի, ասի՝ էն մարդն էր պարտվածը, էս թրաշված մարդը չի պարտվել, էն անթրաշն էր պարտված։

Ցանկացած խնդրի պարագայում նա այդպես է անում։ Օրինակ, Սուրմալուի դեպքը, որ եղավ, ես ձեզ վստահորեն ասում եմ, թե ինչ էր անում Հայաստանի կառավարիչը։ Սկզբից ինքը մտածում է, թե ինչի ինքը մեղավոր չի։ Ոչ թե զանգում է ԱԻՆ, ՆԳՆ Առողջապահության նախարարություն, ոչ թե գոռում է գնացեք, հասեք, փրկեք հանեք մարդկանց, այլ առաջին բանը որ անում է՝ նստում մտածում է՝ ինչի ինքը մեղավոր չէ։

Ես, ուղղակի մեր ժողովրդին ու մեր ազգին պիտի հորդորեմ խոհեմություն ցուցաբերել, մի քիչ էլ համբերել, բայց միշտ պատրաստ լինել նրան, որ ինչ-որ մի պահի մենք պիտի կարողանանք մեզ վերադարձնենք այն կորած, այն ոտնահարված արժանապատվության չափը, որը ցավոք սրտի ամեն տարի այն մակարդակի է իջնում, որ դու նույնիսկ ամաչում ես դրա վերաբերյալ բանավիճել այլ ազգի ներկայացուցիչների հետ։

Ցավոք սրտի 2020 թվականից սկսած վերջին հինգ տարին շատ ավելի ակնհայտ մենք գտնվում ենք չվերջացող ամոթի շրջափուլում, որից դուրս գալու մի ձև ու մի տարբերակ կա. մենք պիտի վերաիմաստավորենք այն ամբողջ ճանապարհը, որը այս ընթացքում անցել ենք, հստակ ձևակերպումներ տանք այն բոլոր խնդիրներին, որոնց գուցե նաև ինչ-ինչ հարցերից ելնելով որոշել ենք չխոսել»,–ասաց նա։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Երբ  Սամվել Կարապետյանն ասել՝ մենք մեր ձևով կմիջամտենք, ես կարող եմ մտածել, որ որոշել է իշխանությանն ու եկեղեցուն բարիշացնել։ բայց երկրի այսօրվա կառավարիչը շատ լավ գիտի Սամվել Կարապետյանի դիրքորոշումը, Սամվել Կարապետյանի հարաբերությունները Հայ առաքելական եկեղեցու հետ, դրա համար նա դա դիտարկում է որպես սիգնալ, որ պետք է գործել ու ես պնդում եմ՝ ցանկացած գործողություն, որը իրականացնում է երկրի կառավարիչը դրդված է միմիայն վախից։ Եթե լրբանում է, ուրեմն վախենում է, սուտ է խոսում, ուրեմն վախենում է, սափրվում է, ուրեմն վախենում է։  Իշխանություն կորցնելը, իհարկե, ամենամեծ վախերից մեկն է, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ եթե կորցրեց իշխանությունը, իր կողքը մի հոգի չի մնալու այսօրվա մեծ-մեծ խոսացողներից ԱԺ–ում։

Վախից դրդված Սամվել Կարապետյանին էլ կկալանավորի, վաղը կփորձի  սրբազանների էլ կալանավորել, դա զարմանալու չի։ Ինձ համար զարմանալին այն է, որ մենք որպես ընդդիմադիր գործիչներ չենք կարողանում այնկերպ կոնսոլիդացվել, որ այս իշխանությանը հեռացնենք։ Չնայած որ ներքին զգացողություն ունեմ, որ դրան էլ է շատ քիչ մնացել»։