«Մենք հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան, որքան մեր թշնամին հավատարիմ կմնա դրան։ Եթե հերթական սխալ քայլն իրականցվի Իրանի դեմ, վստահ եմ, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԻԻՀ փոխդեսպան Բահրամ Թոհերին։
«Ինչպես արդեն տեղյակ եք, պատերազմը, որը Իրանը չէր ցանկանում, պարտադրվեց նրան։ 12 օր տևեց այդ պատերազմը։ Մեր ժողովուրդը՝ զինված ուժերի ու մնացած կառույցների շուրջ համախմբված, արժանի պաշտպանություն իրականացրեց։ Ի վերջո թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը։ Ըստ մեր տվյալների, այսօր առավոտվանից հրադադար է հաստատվել, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է»,–ասաց նա։
Հայաստանում Իրանի փոխդեսպանը նշեց, որ Իրանում համերաշխությունն ու միասնականությունն այսօր ավելի բարձր մակարդակի վրա են գտվնում, քան երբևէ։
«Որևէ թույլ կետ մեր ժողովրդի մեջ և պետական համակարգում գոյություն չունի։ Եթե որևէ թուլություն լիներ, նրանք կշարունակեին իրենց գործողությունները։ Կարող եմ ասել, որ մեր ուժն է նրանց ստիպել գալ այն եզրահանգման, որ պետք է հրդադար ստորագրել»,–ասաց Բահրամ Թոհերին։











