Դերասանուհի Մարջան Ավետիսյանը դատարանի բակում է՝ աջակցելու Միքայել Սրբազանին։

«Սա քաղաքական էլ չի, սա ազգային հիմքերի քանդում է, ով հիմա մեզ դիտում է, իր համար էլ սա գաղտնիք չէ։ Այսօր մեր հավատին են կպնում, եթե հիմա էլ պիտի լռենք... չգիտեմ արդեն... Երբ ես տեսա, թե ինչ է կատարվում Մայր Աթոռում, անմիջապես հագնվել ու հասել եմ Էջմիածին։  Միքայել Սրբազանի բարկությունը որ տեսա իր դեմքին, սարսափելի էր... ինձ թվաց՝ նկարահանման հրապարակում եմ ու սա իրականություն չէ։ Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ է ուզում գցել»,– ասաց դերասանուհին։