Ձերբակալված ռուս լրագրողները Ադրբեջանում աշխատել են ոչ թե մեկ շաբաթ, ոչ թե մեկ ամիս, այլ տարիներ շարունակ՝ առանց որևէ բողոքի որևէ կողմից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք կեղծիքներ տեղական լրատվամիջոցներում։ Ես վստահ չեմ, որ սա ինչ-որ միտումնավոր, պլանավորված տեղեկատվական արշավ է։ Հնարավոր է՝ սա տեղի է ունենում հիստերիայի թեժ պահին», - նշել է նա։