Մենք տեսել ենք հաղորդագրություններ այն մասին, որ Ադրբեջանը, իբր, պլանավորում է փակել ռուսալեզու դպրոցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Որոշ ժամանակ անց Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այս հարցի շուրջ մշտական կապ ենք պահպանում ադրբեջանական կողմի հետ։

Կարծում եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերները ամենաճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկեցին այս տեղեկատվության արտահոսքը հերքելու համար», - նշել է նա։ 

«Լուկոյլ» ընկերությունների խմբի Ուրալի արտադրական միավորման ղեկավար Ահմեդ Գաջիևի ձերբակալության վերաբերյալ Զախարովան վստահեցրել է, որ «Լուկոյլի» նմանատիպ մասնաճյուղ նույնիսկ գոյություն չունի և առավել ևս՝ այդ պաշտոնում նշանակված անձ չկա։