Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն  Կարապետյանը, տեսաուղերձով շնորհակալություն է  հայտնում բոլորին, որոնք հատկապես վերջին օրերն կանգնած են իր ընտանիքի կողքին։

«Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակքը ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը, դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունը մտածելակերպ է։ Արդարաության ճանապարհն  առաջարկում եմ գտնենք միասին, կողք կողքի»,-ասաց նա՝ կոչ անելով վաղը մասնակցել խաղաղ երթին։

Մանրամասները՝ տեսանյութում։