Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, այդ ձայնագրությունների մեջ կարող էր  լինել նաև ձեզանից յուրաքանչյուրի անունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Որևէ մեկի համար գաղտնիք չի որ կոնկրետ ես նաև Սրբազան շարժման ակտիվ աջակիցներից, մասնակիցներից եմ եղել, ես վստահաբար կարող եմ պնդել, որ Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր կալանավորված են, օրենքից դուրս որևէ քայլ չեն արել։

Ես չեմ բացառում, որ փորձելու են ավելի մեծացնել այդ շրջանակը, բայց պատասխանատվությամբ ասում եմ, որ որևէ քայլ օրենքից դուրս նախապատրաստված չի եղել։ Ընդամենը այս շոուն կազմակերպել են, որպեսզի դիմադրության օջախները պայքարող մարդկանց կարողանան կեղծ մեղադրանքներով լցնել բանտերը։ Մնացածը արդեն իրենց երևակայության արդյունքն է»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։