Երեւանի Արամ Մանուկյանի արձանի մոտակայքից մեկնարկում է երթ, որը պետք է միանա Մալիբուի այգում հավաքված քաղաքացիներին։ Արամ Մանուկյանի արձանի մոտ է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնս» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկում՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։











