«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ընտանիքի հետ «Մալիբուի» այգում է, որտեղից շուտով երթ կսկսվի դեպի ԱԱԾ մեկուսարան։
«Բոլորի հետ էլ կարող են այսպես վարվել, եթե մենք ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, հնարավոր է՝ այս մեթոդները շարունակվեն մեզ մոտ։
Հասարակական ու միջազգային ճնշումը պետք է զգացվի, ուղղակի կա մտավախություն, որ չնայած բոլոր կողմերի ճնշման, այսինքն միջազգային հանրության, իրավական, մարդու իրավունքների պաշտպանության կառույցների, հնարավոր է՝ ապօրինությունները Հայաստանում փորձեն շարունակել, բայց կարծում եմ՝ հասարակական կոշտ վերաբերմունքը իր արդյունքը կտա»,–ասաց նա։
Նշենք, որ Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկում՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։











