Երևանի նախկին Մանկական հանրախանութի հարակից շինություններն ապամոնտաժվում են։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Այս պահին Երևանի քաղաքապետի որոշում ունենք ապամոնտաժման, քանդման աշխատանքներն են տեղ ունենում։ Մասամբ կառուցապատողներն իրենք իրենց ձեռքով ապամոնտաժում են։

Ժամանակին դրանք կառուցվել են Երևան համայնքին պատկանող հողի վրա, հիմա վերադարձնում ենք հողը Երևան քաղաքին։ Սա մշտական բնույթ է կրում ու շարունակական է լինելու։

Երևանի քաղաքապետը խիստ մոտեցում ունի ապօրինի շինությունների հետ կապված, բայց կոնկրետ այսօրվա գործակարգավարականի հետ սա կապ չունի։ Ս որ սովորական պրոցես է, որը միշտ եղել է»,–ասաց նա՝ հավելելով, որ Երեւանում շատ են այսպիսի շինությունները, որոնք քանդման ենթակա են։

«Վաղը կոնկրետ լինելու ենք Էրեբունի վարչական շրջանում, տարբեր վարչական շրջաններում լինում են, որտեղ որ ինքնակամ շինություններ կան, բոլորը ապամոնտաժվում են։ Մենք երևանցիներին բոլորին կոչ ենք արում, նաև խնդրել ենք և պահանջել ենք, որ բացառապես գործեն իրավական սահմաններում, համայնքային հող չզավթեն, որպեսզի մենք էլ այս գործառույթը անընդհատ չիրականացնենք։ Մեր կոչը նա է, որ միայն օրենքի դաշտում գործեն»,–ասաց Բաբայանը։