ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին այսօր՝ հոըւլիսի 9–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։

Նա նշեց, որ Արթուր Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա 2 կամ 3 ժամ անց։

«Ես կարծում եմ, որ մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ»,–ասաց պաշտպանը։

Արթուր Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Փաստաբանական խումբը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն մերժվել է։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։