ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքում ստեղծված պայմաններին։ Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք, որ վարչապետը ներկա է եղել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը։

Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը։

Երաժշտական դպրոցում վարչապետը հերթով այցելել է սենյակներ. «Էս քանոնդ նո՞ր ա։ Լա՞վն ա, որակո՞վ ա։ Իսկ նախկինում ի՞նչ քանոնով էիր նվագում»,– դիմելով քանոն նվագող աղջնակին հարցրել է Փաշինյանը։

Ի պատասխան ուսուցիչներից մեկն ասաց. «Հին գործիքներ էին, բայց նվագել ենք։ Հիմա շնորհակալություն ենք հայտնում նոր գործիքների համար։ Երեք նոր գործիքներ ունենք, որոնց համար շատ շնորհակալ ենք»։