Վարչապետը հայտարարել էր՝ Վաղարշապատ համայնքում չկա գեթ մի տարածք, որտեղ իրավապահները իրավասու չլինեն գործել. դա նշանակում է, որ մեր իրավապահները իրավասու են գործել ցանկացած տարածքում, իրենց օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այդ գրառումը շատերը մեկնաբանում են այնպես, որ նա պատրաստվում է գրոհել Վեհարանը։
«Ես դա չէի որակի որպես գործողության անոնս։ Դա ընդամենը հայտարարություն էր, որ մեր իրավապահները կաշկանդված չեն և օրենքով սահմանափակված չեն որևիցե տարածքում, օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացնելու։
Եթե դա ցուցում լիներ իրավապահներին, դա կլիներ հեռախոսազանգով և դրա մասին հանրային ձևով հայտարարություն չէր լինի, առավել ևս վարչապետի գրառման տեսքով։ Եթե ցուցում լիներ, զանգով կլիներ ու հանրությունը չէր իմանա դրա մասին»,–ասաց նա։
Դիտարկմանը՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը կզանգեր իրավապահ կառույցի ղեկավարներին, ցուցում կտար մտնել Վեհարան, օրինա՞կ, և որդանով է դա նորմալ, Տարոն Չախոյանն արձագանքեց. «Հենց ամբողջ հարցն էլ դա է, որ դա նորմալ չէ և այդ ցուցումը չի եղել»։











