Մենք մեր տունը, մեր հայրենիքն ենք ուզում, ուրիշ ոչ մի բան չենք ուզում։ Այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ասաց արցախցի կինը։
Ի պատասխան չախոյանն ասաց. «Ո՞նց եք դա պատկերացնում, հարգելիս։ Չի կարելի ուղղակի այսպես հայտարարել՝ «տենց»։ Դա հարցի լուծում չի, հարցի պատասխան չի։ Ես էլ եմ շատ բան ուզում, ես էլ եմ ուզում Հայաստանի Հանրապետությունը լիներ ծովից ծով»։
Կինը հակադարձեց՝ ծովից–ծով կլինի, եթե չլինի այս իշխանությունը։
Չախոյանն էլ արձագանքեց. «Դա Աստված, որ լինի։ Միշտ չի, որ մեր ցանկությունները մեր հնարավորությունների հետ համընկնում են։ Եկեք իրական փաստերի հետ հաշվի նստենք»։











