Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին։

«Պարոն սիմիդյանն ինքն է ինձ դիմել, որ իրեն ազատեմ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Պիտի ընդգծեմ, որ համոզված եմ, որ պարոն Սիմիդյանի փորձն ու քաղաքական, կառավարչական գիտելիքը կներգրավվենք մեր պետության հետագա զարգացման գործին»,-ասել է Փաշինյանը։

Նա շնորավորել է Համբարձում Մաթևոսյանին՝ հույս հայտնելով, որ մշակված ծրագրերը բարեհաջող ընթացք կունենան։

Վարչապետը նաեւ նշել է. «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար:

Մանրամասները՝ տեսանյութում: