Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում խոսել է այդ մասին, որին ավելացնելու բան չունի։
«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշեց նա։
Խուդաթյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակեն, ինչպես դա արել էին հեղափոխությունից առաջ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում նշել էր, որ պատրասվում է ազատել վեհարանը, և այդ գործընթացի առաջին շարքերում պետք է լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդները։
«Ասում են՝ ինչպե՞ս եք ազատելու վեհարանը, էնպես, ինչպես Հայաստանը՝ Սերժ Սարգսյանից»,- նշել էր վարչապետը:











