Դա ընդամենը օրինականության պահպանման խնդիր է, բայց այնուամենայնիվ մենք նաև որոշ առումով, հասկանալով նաև ընտանիքի դրությունը, կան տեղեր, որ առհասարակ չենք մոտեցել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պատկերով պաստառները ամեն տեղից հեռացնելուն։

Հարցին՝ ինչպես է ստացվում, որ իր քարոզչական պաստառները օրինական են, իսկ Սամվել Կարապետյանի պատկերով պաստառները ոչ օրինական, Ավինյանը պատասխանեց. «Որովհետև քարոզչական պաստառները իրականացվել են քարոզարշավի շրջանակներում և այդ հնարավորությունը ունեցել են նաև իմ մրցակիցները։