Beauté Concept էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է բարձրակարգ ծառայություններ դեմքի, մարմնի և մաշկի խնամքի համար։ Կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ առաջնային խորհրդատվությունը ներառում է պարտադիր դիագնոստիկա նորագույն սարքավորումներով։

Այստեղ կիրառվում են գերժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք միակն են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։

Օրինակ՝ Inbody սարքը թույլ է տալիս կատարել մարմնի 3D ախտորոշում՝ գերճշգրիտ կերպով արտացոլելով դրա մկանային զանգվածը, կուտակված ավելորդ հեղուկի քանակը, ճարպային շերտի ծավալը։

Նորարարական IntelliStudio սարքավորումը թույլ է տալիս ախտորոշել խալերը, դրանց ռիսկայնության աստիճանը, հասկանալ գլխամաշկի վիճակը, բացահայտել մազաթափության խնդրի առկայությունը։

Դեմքի մաշկի խորը դիագնոստիկայի համար կլինիկայում օգտագործվում են Visia և Dermalab սարքավորումները, որոնք թույլ են տալիս հասկանալ մարմնի իրական տարիքը, խոնավության աստիճանը, կոլագենի ու էլաստինի պակասը, ճարպարտադրության աստիճանը։

Դիագնոստիկ տվյալների համադրման և վերլուծության արդյունքում այցելուներն ուղղորդվում են իրենց լավագույնս համապատասխանող պրոցեդուրաներին, որոնք ևս իրականացվում են եզակի գերհզոր սարքավորումներով։

Beauté Concept-ում ձեր առողջությունը և գեղեցկությունը վստահելի ձեռքերում են. այստեղ կիրառվում են միայն սերտիֆիկացված նյութեր, իսկ մասնագետները շարունակաբար կրթվում և վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային կենտրոններում։

Էսթետիկ բժշկության կենտրոնն այցելուներին օգնում է տեսնել ավելին, քան կարող երևալ հայելու մեջ՝ առաջարկելով լավագույն լուծումները առողջության և գեղեցկության պահպանման համար։

Սայաթ-Նովա 2/7 

+374 41 00 71 71

_____

Թումանյան 11

+374 44 00 71 71