Ժողովրդի հասցեին անպարկեշտ արտահայտությունների մասով մենք ևս վիրավորած ենք զգում, ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով  Բագրատ Սրբազանի դեմ ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու իր առաջարկին։

Նա նշեց, որ երևի թե ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել։

«Մարդը ՔԿՀ-ում է, գուցե նաև այդ պատճառով ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց անձը հեշտությամբ դատի է տալիս, ընդհանուր առմամբ խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում»,- ասաց Ավանեսյանը։

«Իհարկե, մենք իրավաբանական խմբի հետ հիմա քննարկումների մեջ ենք ձևաչափի և մնացած հարցերով, անպայման առաջիկայում տեղեկատվություն կտրամադրեմ միանշանակ», -եզրափակել է Ավանեսյանը։