Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել եւ կայանումն արգելող նշաններ է դրել Հյուսիսային պողոտա–Աբովյան խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ։ Դրանով խոչընդոտում են մարդկանց աշխատանաքի վայրը, մարդը չի կարողանում այդտեղ կայանել ու աշխատել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի մասնակցող վարորդներից մեկը։
նա, մասնավորապես, նշեց. «Պատճառաբանում են, որ դա երթեւեկությանը խանգարում է, որի հետ համաձայն չենք։ Վերեւից մեքենաները գալիս են շատ արագ ու էլի նույն խցանումը այստեղ լինում է։ Դրանից բացի, արգելել են «կարմանչիկ» կոչվածում կայանելը, որը երթեւեկելի հատվածից դուրս է և չի կարող խոչընդոտել երթեւեկությանը։
Քանի որ փորձել են արգելել, դեղին գծերը գծեցին, արգելող նշանները դրեցին, փորձեցինք գնալ, լուծում ստանալ, թե այսքան մարդը որտե՞ղ աշխատի։ Սա կայանման խնդիր չի, սա տուրիստական հանրային տարածք է, որտեղ աշխատանք է կատարվում՝ տաքսի, տուրիստական մեքենա։ Քանի որ այնտեղ արգելել են, մենք եկել ենք մեր հին տեղը՝ հրապարակում, որտեղ ոչ մի երթեւեկության չենք խանգարում։ Մեր ձայնը լսելի չէ, որտեղ գնում ենք, մեզ չեն լսում։ Այսօր փորձեինք գնալ քաղաքապետի մոտ, որ մեր հարցին լուծում տան։ Մենք չենք կարող օրերով այսպես մնանք, մինչև իրենք այդ թղթաբանությունը կատարեն։ Մարդը մի օր չաշխատեց, իր երեխան սոված է մնալու։ Ես գնամ երեխային ասեմ՝ տղա ջան, սպասի, մինչեւ ձյաձյաները որոշե՞ն։ Էսպես իրար պաս տալով ոչ ոք չի ուզում այս հարցին լուծում տալ»։











