Մինչև ուրբաթ եթե ձեր բարձրացրած հարցերը լուծում չստանան, ձեզ եկող ուրբաթ սպասում եմ քաղաքապետարանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25–ին, Աշտարակ քաղաքի ավտոկայանում դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

Նշենք, որ Աշտարակ քաղաքի ավտոկայանում բնակիչները բողոքում են «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից՝ նշելով, որ տրանսպորտն ուշացումներով է աշխատում, նաեւ  տրանսպորտի թանկացել է։

Հարցին՝ ի՞նչ լուծում են պատրաստվում տալ, նա ասաց. «Կքննարկենք։ Նախկինում էլ քննարկել ենք, լիքը հարցեր լուծել են, հուսով ենք՝ այս հարցն էլ կլուծեն»։

Նա ընդգծեց, որ ժողովուրդը ուղեվարձի հետ կապված բողոք չունի. «Այդքան գնից չեն բողոքում, ռեյսերից շնորհակալ ենք, գինը կրկնակի իջեցրել են»։